Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեի հրավերով աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում
14.11.2024
Սույն թվականի նոյեմբերի 5-ից 9-ը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեի հրավերով աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայում։
Այցի շրջանակներում՝ Վիեն քաղաքում մարզպետը Իզերի դեպարտամենտի մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ մասնակցել է IRAPA հարթակի պիլոտային կոմիտեի ժողովին, որի ընթացքում ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և հեռանկարային ծրագրերը։
Պիլոտային կոմիտեի ժողովին մասնակցել են Իզերի դեպարտամենտի Գյուղատնտեսության պալատի, «Հայաստան, փոխանակում և աջակցություն», «ԱՄԴ», «ԱՖՐԱՏ», «Միշել Ալե Էգայան», «Հայ մշակույթի տուն» ասոցիացիաների ներկայացուցիչները: