Նորություններ
Հանդիպում գրող, արձակագիր Հրաչ Սարիբեկյանի հետ
07.11.2024
Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 15 դպրոցների շուրջ 120 բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ Գավառի մշակույթի պալատում հանդիպում են ունեցել երիտասարդ գրող, արձակագիր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչ Հրաչ Սարիբեկյանի հետ։
Հանդիպումը կազմակերպվել է «Կանանց ակումբ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աջակցությամբ։
Հանդիպումն անցել է բովանդակալից և հաճելի մթնոլորտում, ներկաները նախ լսել են իրենց հյուրին, ապա նրան ուղղել իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցեր, կազմակերպել քննարկումներ, փոխանակել հետաքրքիր մտքեր ու առաջարկներ։
Հանդիպման ավարտին Հրաչ Սարիբեկյանը իր հեղինակած գրքերից նվիրել է հանդիպման մասնակից դպրոցներին, Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային գրադարաններին։