Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

06.11.2024


Նոյեմբերի 6-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետին փոխարինող, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը։

Քաղաքացիները դիմում ներկայացրին ջեռուցման խնդիրների կարգավորման նպատակով վառելափայտ ձեռք բերելու հարցում աջակցություն, պետության կողմից միանվագ դրամական օգնություն ստանալու, հաշմանդամության կարգի վերականգնման, աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու, մարզպետի աշխատակազմի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու, անձնական բնույթի այլ խնդիրներով։

Ներկայացված բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման և պատասխան կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 12:47:18