Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության աջակցությամբ վերակառուցվում են Ճամբարակ քաղաքի վթարված հենապատն ու կամուրջը

05.11.2024

Բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով, ՀՀ Կառավարությունը, առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի շրջանակներում, պետական բյուջեից 63,622.0 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամրջի վերակառուցման աշխատանքների համար։
Կամուրջն ու հենապատը վթարվել էին 2024 թվականի հուլիս ամսին տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով։
135 գծամետր քանդված հենապատից շուրջ 70 գծամետրն արդեն վերակառուցվել է։ Միևնույն ժամանակ ընթանում են քաղաքի թաղամասերն իրար կապող՝ վթարված կամրջի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի ամսին և նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02