Նորություններ
ՀՀ կառավարությունը 626 միլիոն 259,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 5 սուբվենցիոն ծրագրերի համար
31.10.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի հերթական նիստում որոշում է կայացվել 626 միլիոն 259,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 5 սուբվենցիոն ծրագրերի համար։
Այդ թվում՝
34 միլիոն 170,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի կենտրոնի Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրեր գազիֆիկացման համար /Ձորագյուղ, Գեղհովիտ/։
84 միլիոն 751,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար» /Վաղաշեն/։
78 միլիոն 463,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի և Արծվանիստ, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն․ Գետաշեն/, Վ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման համար/1-ին փուլ /Գեղհովիտ/։
143 միլիոն 821,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցման համար»/Գեղհովիտ և Լեռնակերտ /։
285 միլիոն 052,8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար/լրացուցիչ, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար» /«Դառը ջուր» տարածքից մինչև բնակավայրի գործող ՕԿՋ-ի հատված խմելու ջրագծի և «Ազիզներ» կոչվող տարածքի խմելու ջրագծի կապտաժի կառուցման աշխատանքներ /։