Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ և Մարտունի համայնքներում իրականացվել են գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ

30.10.2024

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետների հետ միասին հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի համայնքներում։
Մասնագիտական խմբի անդամները նշված համայնքներում հանդիպման մասնակից ֆերմերներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դրանցից օգտվելու նպատակով դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Հանդիպումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության հետևյալ ծրագրերին․
*Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիր
*Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր
*Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր
*Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր
*Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր
*Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիր
*Բուսաբուծության աջակցության ծրագիր
*Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր
*Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիր
*Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիր
*Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր
*Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր
*Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր
*Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
*Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
*Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիր
*«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:55:04