Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած մեդիատուրի մասնակից ԶԼՄ-ների հետ

30.10.2024

Մեդիատուրն անցկացվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք և Կութ գյուղերում, «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի շրջանակներում։
Մեդիատուրի մասնակիցների նպատակն էր՝ վեր հանել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների աշխատանքային խնդիրները, միգրացիոն պատկերը, ժողովրդագրական վիճակը, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ներգրավվածությունը հանրային կյանքին, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները։
Վարդենիսում մեդիատուրի մասնակից լրագրողները հանդիպել էին սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ, իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին։
Ողջունելով մեդիատուրի մասնակիցներին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ու պետական, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ընթացքը, պետության կողմից Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքներին ուղված պետական աջակցության ծրագրերը, համայնքներում հրատապ լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները, գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի բովանդակությունը, միգրացիոն խնդիրները։
Այնուհետ մարզպետը պատասխանեց ԶԼՄ ներկայացուցիչների բազմաբնույթ հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 12:38:06