Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի թատերախմբերը լավագույն մասնակցության համար խրախուսվեցին «Նռան հատիկ» թատերական 24-րդ փառատոնի ընթացքում

30.10.2024

Հոկտեմբերի 21-26-ը «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը համատեղ կազմակերպել և անցկացրել են «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 24-րդ փառատոնը, որը նվիրվել է մեր մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 155 և Շարլ Ազնավուրի ու Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակներին։
Փառատոնին մասնակցել են Երևան քաղաքից և հանրապետության մարզերից 23 թատերախմբեր՝ 25 ներկայացումներով։
Գեղարքունիքի մարզից փառատոնին մասնակցել են Գավառ համայնքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Հասասյան/, որը հանդես է եկել Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմականացրած «Ժուկով-ժամանակով» ներկայացմամբ և Ճամբարակ համայնքի «Արևակ» թատերախումբը /գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական վարպետ Արթուր Սարգսյան/, որը հանդես է եկել Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» և Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի և ոսկե ձկնիկի մասին» հեքիաթների տիկնիկային ներկայացմամբ:
Թատերախմբերն արժանացել են «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 24-րդ փառատոնի մասնակցության պատվոգրեր և «Նռան հատիկ» խորհրդանիշով հուշանվերներ։
Անվանակարգային մրցանակաբաշխության ժամանակ «Բյուրեղիկ» թատերախումբը հաղթող է ճանաչվել «Լավագույն կատակերգական բեմադրություն», իսկ «Արևակ» թատերախումբը՝ «Լավագույն տիկնիկային ներկայացում» անվանակարգերում և ստացել են Նռան հատիկի «Ոսկե թռիչք» խորդանիշով հուշանվերներ և հավաստագրեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02