Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ներկա գտնվեց Ծովինարի մանկապարտեզում կազմակերպված ,,Բերքի տոն,, միջոցառմանը

29.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելեց Ծովինարի մանկապարտեզ, մասնակցեց տնօրինության և ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված «Բերքի տոն» միջոցառմանը, որտեղ հյուրերին երաժշտական ողջույններով դիմավորեցին Ծովինարի մշակույթի տան ինքնագործ խմբերի սաները։
Ծովինարի մանկապարտեզի բակային տարածքում պատրաստված տաղավարներում բացված սեղանները ծանրաբեռնված էին աշնանային տեղական բերք ու բարիքներով, ազգային խոհանոցի զանազան ուտեստներով ու ճաշատեսակներով, ցուցադրության էին ներկայացվել գյուղական կենցաղին վերաբերող աշխատանքային տարբեր գործիքներ։
Մանկապարտեզի սաներն իրենց ունակություններն էին ցուցադրում հացաթխման, ճաշեր ու այլ ուտեստներ պատրաստելու գործողություններում։
Կարեն Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնական անձինք շրջեցին տաղավարներով, զրուցեցին մանկապարտեզի դաստիարակների և ծնողների հետ։
Միջոցառման ավարտին Կարեն Սարգսյանը ծանոթացավ նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանարոգված մանկապարտեզի շենքային պայմաններին, աշխատանքային առօրյային։
Ծովինարի մանկապարտեզի շենքի հիմնանորոգումն ընթացել է չորս փուլով, 2019-2022 թվականների ընթացքում։
Հիմնանորոգման ու գույքի ձեռքբերման աշխատանքների համար ներդրված ընդհանուր գումարը կազմել է 137 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը։
Ծովինարի մանկապարտեզը վերաբացվել է 2024 թվականի մայիսից՝ շուրջ քսան տարվա դադարից հետո։ Այժմ մանկապարտեզ են հաճախում 75 սան։
«Ծովինարի մանկապարտեզն իր գործունեությունը դադարեցրել էր 2004 թվականից՝ շենքային ու աշխատանքային անբավարար պայմանների պատճառով։ Հիմա արդեն ունենք բոլորովին այլ պատկեր՝ ամենաժամանակակից ու բարվոք պայմաններով հանդերձ։ Իսկ այս միջոցառումը ցույց տվեց, թե մանկապարտեզում ինչ հիմքերի վրա են դրված ուսումնադաստիարակչական աշխատանքները։
Այսօր ես ծնողների, մանկապարտեզի սաների ու դաստիարակների աչքերում վառ արտահայտված ժպիտներ տեսա, ինչն արդեն ուրախացնում ու ոգևորում է բոլորիս»,-այցի ավարտին իր տպավորությունները ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 12:47:18