Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվում են գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ

23.10.2024


Հոկտեմբերի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետների հետ միասին հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան համայնքներում։
Մասնագիտական խմբի անդամները նշված համայնքներից հանդիպման մասնակից ֆերմերներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դրանցից օգտվելու նպատակով դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Հանդիպումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության հետևյալ ծրագրերին․
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիր
Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր
Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր
Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիր
Բուսաբուծության աջակցության ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիր
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիր
«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիր
Նման հանդիպում նախատեսվում է կազմակերպել նաև Գեղարքունիքի մարզի մնացած համայնքներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 12:47:18