Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի մասնագիտական կազմի հետ

22.10.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կայացավ հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի մասնագիտական կազմի հետ, որին մասնակցեցին ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի և Գավառի տարածքային կենտրոնների տնօրենները, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների տեղակալները, համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, սոցիալական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։
Մարզպետի տեղակալը ողջունեց ներկաներին, կարևորեց Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց իրագործումը հնարավորություն կտա՝ նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը։
Հանդիպման բանախոս, Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր տնօրեն Գոհար Մկոյանի ներկայացմամբ՝ վերջին տասնամյակներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեխանիզմների մշակումն ընդգրկվել է ինչպես տարբեր երկրների կառավարությունների, այնպես էլ ՀՀ Կառավարության գործունեության օրակարգում՝ Սոցիալական ձեռներեցության ոլորտում մշակված մոդելների կիրառումը դարձնելով համայնքների զարգացման նոր սոցիալիական ու տնտեսական զարգացումներ ապահովող բիզնես մոդել:
Սոցիալական Ձեռներեցների դպրոցը և միջազգային ակադեմիան մշակել է մարզի զարգացմանն ուղղված, պետական և մասնավոր սեկտոր արդյունավետ համագործակցության նոր կրթական ծրագիր՝ «Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, շենացրու՛ Քո համայնքը», «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզի զարգացման գործում» խորագրով։
Սոցիալական Ձեռներեցների դպրոցը և Միջազգային Ակադեմիան ՀՀ-ում և արտերկրում կրթության ոլորտում մասնագիտացված գիտակրթական կառույց է, որը հիմնադրվել է Հայաստանում 2018 թվականին: Այն տրամադրում է սոցիալական ձեռնարկությունների ներառական կրթություն, խորհրդատվություն՝ սոցիալական ձեռնարկություն հիմնելու և զարգացնելու համար, աշխատում է տարբեր կազմակերպությունների հետ՝ փոքրերից մինչև առաջատար միջազգային, մասնավոր կազմակերպություններ, ինչպես նաև պետական կառույցների և անհատների հետ. օգնում է գործել ավելի արդյունավետ և ֆինանսապես շահավետ՝ տրամադրելով իրենց համար լուծումների լավագույն փորձը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 12:47:18