Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

21.10.2024

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ամենասեղմ ժամկետներում Վարդենիս համայնքում օժանդակել կարտոֆիլի բերքահավաքն ավարտելու աշխատանքներին՝ տեխնիկական լրացուցիչ միջոցների և պահանջվող աշխատուժի ներգրավմամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի դպրոցի կառուցման, Մարտունի համայնքի Ծովասար, Վարդենիկ, Երանոս բնակավայրերի մանկապարտեզների բակային տարածքների հիմնանորոգման, բարեկարգման, խաղարանների տեղադրման ընթացքի հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև Մարտունի համայնքի Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերով անցնող միջհամայնքային ճանապարհի հատվածներում առաջացած փլվածքների վերականգնման, ավտոճանապարհների սպասարկման վիճակի և ճանապարհաեզրերի մաքրության ապահովման հետ կապված հարցերի մասին։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 13:41:47