Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

19.10.2024

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ և Դպրաբակ բնակավայրերի ազգաբնակչությանը, որ
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ` Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն:
Դրախտիկ բնակավայրի բնակիչները իրենց բնակավայրում տեղակայված շրջիկ ծառայությանը իրենց հարցերով կարող են դիմել հոկտեմբերի 25-ին, ժամը 11:00-13:00-ն,
Շողակաթ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00-16:00-ն,
Դպրաբակ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 25-ին, ժամը 16:30-17:30-նն ընկած ժամանակահատվածներում։
Վերը նշված բնակավայրերում մատուցվելու են հետևյալ ծառայությունները.
անձնագրերի փոխանակման,
դիմումների ընդունում, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում հաշվառման և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում։
#Միգրացիայիևքաղաքացիությանծառայություն
#Գեղարքունիքիմարզպետիաշխատակազմ
#Ճամբարակիհամայնքապետարան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02