Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

19.10.2024


Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ, Մաքենիս և Լճավան բնակավայրերի ազգաբնակչությանը, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն։
Գեղամասար բնակավայրի բնակիչները իրենց բնակավայրում տեղակայված շրջիկ ծառայությանը իրենց հարցերով կարող են դիմել հոկտեմբերի 26-ին, ժամը 10-12-ն,
Սոթք բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին, ժամը 13:00-15:00- ն,
Դարանակ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին, ժամը` 15:30-17:00-ն,
Մաքենիս բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 27-ին, ժամը` 10:00-12:00-ն,
Լճավան բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 27-ին, ժամը 13:00-16:00-ն ընկած ժամանակահատվածներում։
Վերը նշված բնակավայրերում մատուցվելու են հետևյալ ծառայությունները.
անձնագրերի փոփանակման դիմումների ընդունում, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում հաշվառման և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում։
#Միգրացիայիևքաղաքացիությանծառայություն
#Գեղարքունիքիմարզպետիաշխատակազմ
#Վարդենիսիհամայնքապետարան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02