Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքներից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են պետպատվերի շրջանակներում

18.10.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, իսկ Ճամբարակի տարածաշրջանից՝ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ դիահերձարանում։

Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի, ինչպես նաև տնային մահերի դեպքերում, անկախ սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում ընդգրկվելու հանգամանքից, դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները կազմակերպվում և իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02