Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ծովասար բնակավայրում

18.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Ծովասար գյուղի նորակառույց  մանկապարտեզի շենքի շինհրապարակում, որտեղ Մարտունու համայնքապետարանի միջոցների հաշվին այժմ իրականացվում են բակային հատվածի հիմնանորոգման ու բարեկարգման, իսկ պետական միջոցների հաշվին՝ գույքի ձեռքբերման աշխատանքներ։
Ծովասարի մանկապարտեզի շենքի բակային հատվածի հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքների իրականացման համար Մարտունու համայնքապետարանի բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, իսկ մանկապարտեզի գույքի ձեռքբերմումն իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։
Գույքի ձեռքբերման նախահաշվային արժեքը կազմում է 75 միլիոն 451 հազար դրամ։ Այս պահին ընթանում է գնումների գործընթաց։
Մանկապարտեզի բակային հատվածի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և այս պահի դրությամբ իրականացվել շուրջ 90 տոկոսով։
Ծովասարի մանկապարտեզի նորակառույց շենքի շինարարությունը սկսվել է 2020 թվականի վերջից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում և ավարտի հասցվել 2023 թվականին։
Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 203 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը:
Գույքի ձեռքբերումից ու կահավորումից հետո, արդեն 2025 թվականին, Ծովասարն իր պատմության մեջ առաջին անգամ ունենալու է մանկապարտեզ՝ արդի չափորոշիչներին համապատասխան։
Նորակառույց մանկապարտեզը կգործի 4 խմբով, ուր կհաճախեն 100 երեխա։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02