Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Երանոս գյուղի մանկապարտեզի շենքի շինհրապարակում

16.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Երանոս գյուղի մանկապարտեզի շենքի շինհրապարակում, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները։
Գեղարքունիքի մարզպետին և Մարտունի համայնքի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։
Երանոսի մանկապարեզի բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 78 միլիոն 387 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի սկզբից և ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում։
Կարեն Սարգսյանը շրջեց շինհապարակում, զրուցեց շինարարների հետ, արեց դիտողություններ և առաջարկություններ, նկատված թերությունների վերացման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ։
Երանոսի մանկապարտեզի հիմնանորոգումը սկսվել է 2019 թվականից և ընթացել մի քանի փուլով։
2019-2024 թվականների ընթացքում մանկապարտեզի հիմնանորոգման ու կահավորման նպատակով ծախսված ընդհանուր գումարը կազմում է 267,1 միլիոն դրամ։
Այժմ ընթանում է ծրագրի ավարտական փուլը, որից հետո, արդեն 2025 թվականից, արդի չափորոշիչներին համապատասխանող Երանոսի մանկապարտեզն իր դռները կբացի 120 սաների առջև։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 13:41:47