Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

14.10.2024

Հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի հանրակրթական դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների, դաստիարակների, նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների տեղավորման, ուսումնառության և ընթացիկ շարժի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև դպրոցների մարզադահլիճների վերանորոգման ծրագրերը ՀՀ կառավարության որոշման մեջ ներառելու հետ կապված հարցեր։
Օրակարգային հարցերից էին նաև համայնքներում 2022 և 2023 թվականներից տեղափոխված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների կատարման պայմանագրային ժամկետների պահպանումը, ըներքօգտագործման ոլորտում օրինականության պահպանումը, Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի ցանկապատման գործընթացը։
Խոսվեց նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ Մարտունի համայնքում մաքրման երկու կայանների կառուցման ծրագրի քննարկման վերաբերյալ։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց ուսումնասիրել և անհրաժեշտ փոփոխություններ կատարել բուժհիմնարկների նախահաշիվներում՝ կցագրումների հստակեցված ցուցանիշների հիման վրա։
Հանձնարարվեց նաև տեղեկատվություն ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02