Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

07.10.2024

Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում զեկուցվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Քննարկվեցին համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման արդյունքների, մարզային ենթակայությամբ գործող հիմնարկներում անցկացված աուդիտի արձանագրությունների ուսումնասիրման, Վարդենիս քաղաքի նորակառույց մանկապարտեզի երկրորդ մուտքի բարեկարգման, Սևան համայնքի «Ախթամար» հուշարձանի բարեկարգման նախագծի ձեռքբերման հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև Մարտունի համայնքի Աստղաձոր և Զոլաքար բնակավայրով անցնող մարզային նշանակության ճանապարհի փլված հենապատերի վերականգնման, Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարության ընթացքի, Մարտունի համայնքի Ծովասար, Երանոս և Վարդենիկ բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ պատկան մարմինների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացում հատուկ քննարկման նյութ դարձնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02