Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2024


Սիրելի մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, անսպառ եռանդ ու հաջողություններ մանկավարժի դժվարին ու պատասխանատու աշխատանքում։
Մենք մեր երախտագիտությունը հայտնում ու ձեզ մեծարում ենք թե այսօր, թե տարվա բոլոր օրերին, քանզի դուք եք հայոց դպրության ջահը վառ պահողները, սերունդներին ազգային ու համամարդկային արժեքներով դաստիարակողները։
Ձեզ հետ են կապված դպրոցական տարիների մեր թանկագին ու անմոռաց հուշերը, մեր մանկության ու պատանեկության ժամանակների լավագույն ակնթարթները։
Կառավարությունն այսօր անում է հնարավորը` շարունակվող բարեփոխումների միջոցով բարելավելու թե ձեր աշխատանքային, թե սոցիալական պայմանները, ապահովելու բարօր կյանք, ստեղծելու կրթական ամենաառողջ միջավայրը։
Հավատացած եմ, որ դուք միշտ կշարունակեք պատվով կրել ուսուցչի վեհ անունը, որ ամենայն սիրով ու նվիրումով կնախապատրաստեք այն սերնդին, որն իր գիտելիքներով ու արժեհամակարգով, ստեղծարար ուժով ու ունակություններով կհասնի նոր ու հզոր, ավելի ապահով ու զարգացած Հայաստանի կերտմանը։
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում, որ ապրեք ու ստեղծագործեք խաղաղ երկնքի ներքո, սիրառատ միջավայրում։
Լավագույն ցանկություններով`
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02