Նորություններ
Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի թիմը հրաձգության հանրապետական մրցումներում գրավել է 2-րդ տեղը
04.10.2024
Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների « Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև 2024 թվականի ապրիլի 5-ին անցկացված «Դիպուկ հրաձիգ» հրաձգության մարզային մրցումներում հաղթող Ճանաչված Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի թիմը հոկտեմբերի 2-ին ԵՊՀ-ի հրաձգարանում մասնակցեց մրցումների հանրապետական եզրափակիչ փուլին: Թիմի կազմում ընդգրկված էին 4 տղա և 4 աղջիկ։ Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի թիմի կազմում ընդգրկված էին 9-րդ դասարանցիներ Արսեն Գալստյանը, Արման Հայրապետյանը և Հենրիկ Քիշմիրյանը, 10-րդ դասարանցիներ Նարե Սումբաթյանը և Արմեն Օսեյան, 11-րդ դասարանցիներ Ծաղիկ Մովսիսյանը, Աքսաննա Արուճյանը և Նարե Մովսիսյանը: Թիմի ներկայացուցիչն էր դպրոցի զինղեկ Վրեժ Մազուլյանը:
Թիմային մրցապայքարում դպրոցի թիմը 289 միավորով գրավեց 2-րդ տեղը, իսկ աղջիկների անհատական պայքարում Աքսաննա Արուճյանը 43 միավորով գրավեց 1-ին տեղը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին և անհատական մրցապայքարում հաղթող մարզիկներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվեցին գավաթներ և հավաստագրեր: