Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը ներկայացրեց Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի նորանշանակ տնօրենին

02.10.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 512-Ա որոշմամբ՝ Մարիաննա Մուսոյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնում։

Հոկտեմբերի 1-ին նորանշանակ տնօրենին թանգարանի աշխատակազմին ներկայացրեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։

Մարզպետի տեղակալը նախ շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Բյուրեղիկ Հովեյանին, իր երկարամյա անբասիր աշխատանքի համար ։

Այնուհետև Ջանիկ Բազեյանը շնորհավորեց նորանշանակ տնօրենին, մաղթելով նրան բեղմնավոր աշխատանքային գործունեություն։

Զրուցելով թանգարանի աշխատակազմի հետ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալը անդրադարձավ թանգարանի կարևորությանը, նրա հարուստ պատմությանն ու հավաքածուին, հույս հայտնելով, որ նոր ղեկավարությունը կլծվի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների արձանագրմանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02