Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դրամական պարգևներ է հանձնել մարզի 100 -ամյակը բոլորած տարեցներին
01.10.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա կապակցությամբ և ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակվող 100 ամյակը բոլորած յոթ տարեցների՝ տոնի առթիվ հատկացրել է դրամական պարգևներ։
100 ամյակը բոլորած տարեցներն են՝ Գավառ համայնքի բնակիչներ Մեխակ Ավետիսյանը, Մարիամ Զոհրաբյանը, Թագուշ Իսպիրյանը, Աստղիկ Բաբայանը, Մարտունի համայնքի բնակիչներ Ռոզա Գասպարյանը և Ֆենիկ Փաշոյանը, Վարդենիս համայնքի բնակիչ Լուչա Հակոբյանը։