Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2024

«Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը, ու թեև հայ մարդն ավանդաբար առանձնահատուկ վերաբերմունք ու ընդգծված հարգանք է ցուցաբերել ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն խորհրդանշական օրը լրացուցիչ առիթ է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը։
Տարեց մարդիկ մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է պատմության ընթացքում, և մեր պետության շահերից է բխում հնարավորություն ստեղծել լավագույնս իրացնելու այդ կենսափորձը:
Տարեցների համար լիարժեք և արժանավայել կյանք ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ՝ առողջության պահպանում, մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածության խթանում, մարդկային շփումներ, հասարակական ակտիվություն։
Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են:
Սիրելի ավագ ընկերներ, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 13:28:48