Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը

24.09.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզում «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլն անցկացվեց 2024 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս մայրուղու «Արևիկ» հանգստյան գոտուց դեպի Շողակաթ բնակավայր տանող 20 կիլոմետրանոց ճանապարհահատվածում։
Մրցաշարն առաջին անգամ էր անցկացվում դպրոցականների շրջանում, որին կարող էին մասնակցել հանրակրթական դպրոցների և վարժարանների 10-12 դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը։
Թիմերի կազմերում հանդես են գալիս 1 տղա և 1 աղջիկ։
Մրցաշարն անցկացվում է 2 փուլով՝ մարզային և հանրապետական։
«ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին Գեղարքունիքի մարզում մասնակցեցին 83 հանրակրթական դպրոցների հավաքական թիմեր։
Գլխավոր մրցավարն էր Արմեն Երիցյանը։
Դպրոցականների անվտանգությունն ապահովում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և պարեկային ծառայության աշխատակիցները։
Մասնակիցների առաջին բժշկական օգնությունը ապահովում էին Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի բժշկական կենտրոնների շտապ օգնության բրիգադները։
Ծավալվեց հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում առաջին հորիզոնականում հայտնվեց Վարդաձորի միջնակարգ դպրոցի թիմը։
Երկրորդ տեղում էր Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղում՝ Ճամբարակի ավագ դպրոցի թիմը։
Հաղթող թիմերին կհանձնվեն գավաթներ և հավաստագրեր։
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը սեպտեմբերի 28-29-ին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02