Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջին նորոգման կենթարկվի Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհը

24.09.2024

ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն Հ-30/Մ-4/ -Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը միջին նորոգման կենթարկվի 40, 6 կիլոմետր երկարությամբ և 290 հազար 630 քառակուսի մետր մակերսով։ Եվս 7991 քառակուսի մետր մակերսով ասֆալտեբոնյա շերտ կտեղադրվի մուտքերում և իջատեղերում։
Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի միջին նորոգման ծրագրի նախնական արժեքը կազմում է 2 միլիարդ 485 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 1 միլիարդ 888 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսվում է բնակավայրերի ներսում ասֆալտբետոնյա հին շերտի հեռացում ֆրեզման միջոցով ու նոր շերտի տեղադրում՝ 5 սանտիմետր շերտով, իսկ մնացած հատվածներում՝ փոսային նորոգմամբ կամ գործող ծածկի վրա ասֆալտբետոնյա նոր շերտի տեղադրում։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2024 թվականի ընթացքում։ Ճանապարհի ասֆալտետոնյա ծածկը միջին նորոգման ենթարկելուց հետո կիրականացվեն գծանշման աշխատանքներ։
Ճանապարհի միջին նորոգման աշխատանքները բաժանված են 4 չափաբաժինների։ Երկու չափաբաժիններում շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Վասպուրականի ՃՇՇ» ԲԲԸ-ն, մյուս երկու չափաբաժիններում՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Էկո Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02