Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

21.09.2024

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին համայնքների ղեկավարներ և ավագանիների անդամներ, համայնքապետարանների աշխատակիցներ, պետական հիմնարկների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, դպրոցականներ։
Միջոցառման մասնակիցները քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրի հուշահամալիրներում ծաղկեդրման արարողությամբ հարգեցին Հայաստանի անկախության ու ազատության համար իրենց կյանքերը նվիրաբերած հերոս հայորդիների հիշատակը։ Այնուհետ տոնական համերգային ծրագրեր իրականացվեցին մշակույթի տներում կամ հրապարակներում՝ տեղի մշակույթի տների ինքնագործ խմբերի ու արվեստի դպրոցների սաների ուժերով։ Անցկացվեցին նաև մարզական միջոցառումներ։
Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի մարզադահլիճում մեկնարկեց ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի, Իրանի և Վրաստանի մարզիկները։
Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում մեկնարկեց Հայաստանի Պաուերլիֆտինգի բաց առաջնությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Առաջնությանը մասնակցում են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մարզիկներ:
Բռնցքամարտի և Պաուերլիֆտինգի առաջնությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 22-ին՝ մրցանակների հանձնմամբ:
Մարզի բնակչությանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 33-րդ տարեդարձի առթիվ շնորհավորանքի խոսքեր են հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը և Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02