Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կընդլայնվի սպանդանոցային ծառայություններ մատուցող բնակավայրերի ցանկը

18.09.2024

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի  19-ի <<Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին>>  N 893-Լ որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ.

  Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են  Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։

Ելնելով վերոգրյալից՝ Մարզպետի աշխատակազմը նպատակահարմար է գտնում, որ սպանդանոցային ծառայության մատուցում իրականացվի Նորաշեն, Ծովագյուղ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Այգուտ, Արտանիշ բնակավայրերում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02