Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

16.09.2024

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գեղարքունիքի մարզի հանրակրթական ու նախադպրոցական կրթական հաստատություններում Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ու տեղաշարժի, մանկավարժների և սպասարկող անձնակազմի աշխատանքի տեղավորման, դպրոցներում լաբորատորիաների կահավորման, էլեկտրոնային գրատախտակների և համակարգիչների ձեռքբերման հետ կապված հարցեր:
Խոսվեց նաև միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի համայնքներից 2024 թվականին ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման, Լճափի ԱԱՊԿ տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցերի շուրջ։
Մարզպետն անդրադարձավ «Բնակարանային ապահովման պետական ծրագրում» Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում բնակվող քաղաքացիների կողմից հայտերի ներկայացման քանակի և ընթացքի, ավարտված ու երաշխիքային ժամկետներում գտնվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված թերությունների շտկման, ավտոճանապարհների ամառային սպասարկան ընթացիկ վիճակի հետ կապված հարցերին։
Հանձնարարվեց՝ համայնքապետարանների հետ համագործակցությամբ բարելավել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության վարձավճարների ու ապառքների գանձման ցուցանիշները։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02