Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 12 միլիոն 801 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզային նշանակության ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար

16.09.2024


ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին տրամադրել 12 միլիոն 801 հազար դրամ, որից՝ 10 միլիոն 049 հազար դրամը՝ Տ-4-25, /Մ-10/-Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապարհի Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտբետոնյա ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերման, իսկ 2 միլիոն 752 հազար դրամը՝ Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության 3,1 կիլոմետր երկարության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Վերը նշված երկու ծրագրերի մեկնարկը կտրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։
ՀՀ կառավարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02