Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է «ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԷՔՍՊՈ-ԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

12.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»:
Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:
Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը մեկ տարվա կտրվածքով:
Նախարարությունը հրավիրում և հորդորում է բոլոր դպրոցականներին ու ուսուցիչներին ակտիվ մասնակիցը լինելու կրթամշակութային տոնին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02