Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի դպրոցներին հեծանիվներ նվիրեց

11.09.2024

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզային և ԿԳՄՍ նախարարության ենթակայության միջնակարգ դպրոցներին տրամադրվեց 2-ական հեծանիվ՝ տղաների և աղջիկների համար։
Նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում մասսայականացնել հեծանվային սպորտը, բարձրացնել նրա դերը, բավարար քարոզել հեծանվային սպորտի պարապմունքներին դպրոցականների բավարար ներգրավվածության և առողջ ապրելակերպին միտված գաղափարը։
Մարզում հաշվառված 97 կրթական հաստատություններին տրամադրվեց 194 հեծանիվ և նույնքան սաղավարտ։
Դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը տրամադրված հեծանիվներով պետք է մեկշաբաթյա խտացված պարապմունքներ անցկացնեն, որպեսզի սույն թվականի սեպտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում մասնակցեն «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի առաջին փուլին։
Այնուհետև հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու սեպտեմբերի 28-29-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի 20 կիլոմետր ճանապարհահատվածում անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի հանրապետական՝ եզրափակիչ փուլին։
Հաջորդ տարի նախարարության կողմից հեծանիվներ կտրամադրվեն նաև Գեղարքունիքի մարզային ենթակայության հիմնական դպրոցներին։
ՀՀ կառավարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02