Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում են Գավառ–Գանձակ–Սարուխան –Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

11.09.2024

Հիմնանորոգվում է Տ-4-13, /Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Գանձակ‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։
12.9կմ երկարությամբ ճանապարհի շինարարության արժեքը մոտ 3 միլիարդ 250 միլիոն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա աշնանը։
Տարբեր տեղամասերում տեղադրվել են ջրահեռացման վաքեր, բետոնե եզրաքարեր, կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ։
Այս պահին արդեն ասֆալտապատվել է մոտ 8կմ ճանապարհահատված, ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2006-2007 թվականներին և խիստ անբարեկարգ վիճակում էր։ Նորոգվում են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։
Շինաշխատանքները կատարում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02