Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր

06.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը:
Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց շահագործմանը։ Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված այլ սրահներ` ապահովված նորագույն մարզագույքով:
«Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի կողմից առաջիկայում նմանօրինակ մարզահամալիրներ պետք է կառուցվեն Եղեգնաձոր, Արարատ և Մարտունի համայնքներում:
Ողջունելով կարևոր համագործակցության մեկնարկը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և ընդգծել պետություն-մասնավոր հատված կապերի զարգացումն ու ամրապնդումը։
Շեշտելով մարզերում ֆիզիկական կրթությունն ու առողջ ապրելակերպը հասանելի դարձնելու ու նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մարզահամալիրի կառուցման ու շահագործման գործում կենտրոնի ունեցած հարուստ փորձը՝ նախարարը հույս է հայտնել, որ մարզահամալիրների կառուցումը կմեկնարկի ամենասեղմ ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 13:28:48