Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԿՄԽԿ Հայաստանյան պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին

06.09.2024

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԿՄԽԿ Հայաստանյան պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը և ՔՀ և ԵԿ զարգացման վարչության պետ Սասուն Սահակյանը։
Ավետիք Փաշայանը, համագործակցած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2023 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ԿՄԽԿ կողմից իրականացվող աջակցության և զարգացման ծրագրերի ընթացքը և 2025 թվականին նախատեսված առաջնահերթ անելիքները, այդ թվում քննարկվեց նաև նոր ԲՄԿ-ի կառուցման բնակավայրի ընտրության հարցը։
Ըստ ԿՄԽԿ ներկայացուցչի` զարգացման ծրագրերն իրականացվել կամ ընթացքի մեջ են գտնվում մարզի սահմանամերձ բնակավայրերում` ընդգրկելով գյուղատնտեսության, առողջապահության և արևային էներգիայի արտադրության ոլորտները։ Իսկ աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության, սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների բավարարմանը, խոցելի խմբերում գտնվող բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը։
Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ԿՄԽԿ կողմից մարզում իրականացվող ծրագրերի համար, նշեց այն առաջնահերթությունները, որոնք ավելի արդյունավետ ու նպատակային կդարձնեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ-ԿՄԽԿ համագործակցությունը` աջակցության կամ զարգացման յուրաքանչյուր ծրագրի շուրջ կազմակերպելով համատեղ ու անհրաժեշտ քննարկումներ։
Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց` պահպանել ու խորացնել համագործակցությունը ԿՄԽԿ կառույցների հետ, հետամուտ լինել յուրաքանչյուր ծրագրի քննարկման ու իրականացման ընթացքին, ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը, արդյունավետության գնահատմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 13:28:48