Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Առողջապահության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը համատեղ քննարկեցին մարզի առողջապահության ոլորտի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր

04.09.2024

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի զարգացման ծրագրերին առնչվող ու առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։
Մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում նկատելի է զարգացման ու առաջընթացի կայուն դինամիկա։ Ավելին, առողջապահական հաստատություններն արդեն ունեն խնայված միջոցներ, որոնք ուղղվում են նոր բուժսարքաբվորումների ձեռքբերմանը և նոր ծառայությունների ներդրմանը։
Նույն խնայված միջոցների հաշվին ու Գավառի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Գավառի բժշկական կենտրոնը շուտով ձեռք է բերելու հեմոդիալիզի 5 ապարատ, իսկ պետակական միջոցների հաշվին՝ շերտագրման սարքավորում, որոնք այս հաստատությունում էապես կբարելավեն բուժսպասարկման որակը։
Նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ թեև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ աշխատանքային մշտական կապը պահպանվում է, այսուհանդերձ, նման հանդիպումները անհրաժետ ու պահանջված են՝ ի հայտ եկած խնդիրներին համատեղ ու արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից։
«Այս տարի էապես ավելանում են պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին։ Կապիտալ շինարարությունների իրականացման ուղղությամբ ևս մեր համատեղ ու համագործակցված աշխատանքը ստացվում է։ Պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին»,-տեղեկացրեց նախարարը։
Այնուհետ նախարարն ու մարզպետը համատեղ աշխատանքային այց կատարեցին Վարդենիսի բժշկական կենտրոն։
Վարդենիսի ԲԿ-ում նախարարին և մարզպետին ուղեկցեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Անահիտ Ավանեսյանը և Կարեն Սարգսյանը շրջեցին բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներում, զրուցեցին բուժանձնակազմի ու ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց հետ, ծանոթացան աշխատանքային պայմաններին ու շարունակեցին համատեղ քննարկումներն առաջիկա անելիքների շուրջ։
Ըստ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ մինչև բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը, որի գործընթացն այժմ նախագծման փուլում է, այստեղ շենքային ու տեխնիկական պայմաների բարելավման նպատակով կիրականացվեն ընթացիկ նորոգումներ ու վերազինումներ, որոնց շնորհիվ որոշակիորեն կբարելավվեն ժամանակակից բուժսպասարկման համար պահանջված պայմանները և որակը։
Շրջայցն ավարտվեց Վարդենիսի ԲԿ տարածքում տեղակայված Մամոգրաֆիկ հետազոտությունների շարժական կենտրոնում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սկրինինգային հետազոտություններ են իրականացվում Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանանց շրջանում՝ կրծքագեղձի վաղ շրջանի քաղցկեղը հայտնաբերելու նպատակով։
Մամոգրաֆը, ըստ գրաֆիկի, շրջելու է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում։ Վարդենիսում այն կգործի 1,5, Մարտունիում՝ 4 Գավառում՝ 3, Սևանում՝ 2,5, Ճամբարակում՝ 1 ամիս ժամկետով։
Կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02