Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն
04.09.2024
Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը մարզպետի աշատակազմի վարչական շենքում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը։
Քաղաքացիները դիմեցին աշխատանքային և առողջապահական բնույթի հարցերով, բազմաբնակարան շենքի բակում առկա խնդրի կարգավորման, սոցիալ-կենցաղային դժվարությունների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։
Դիմումատուների մի մասի հարցումներին տեղում տրվեց բավարար պատասխան, մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում։