Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

03.09.2024

Տեղեկացվում է , որ շարժական մամոգրաֆն արդեն Վարդենիս քաղաքում է:
Սեպտեմբերի 2-ից այն կգործի Վարդենիսի հիվանդանոցի տարածքում և 45-68 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։
Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք կարող են այցելել իրենց տարածաքային պոլկլինիկա կամ բուժամբուլատորիա՝ հերթագրվելու համար:
Սկրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը կիրականացվի անվճար։
Մամոգրաֆը ըստ գրաֆիկի շրջելու է Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում։
Քաղաք և նրան հարակից բնակավայրեր Մամոգրաֆի տեղակայման ժամանակացույց
1. Վարդենիս 1,5 ամիս
2. Մարտունի 4 ամիս
3. Գավառ 3 ամիս
4. Ճամբարակ 1 ամիս
5. Սևան 2,5 ամիս
Հիշե´ք, կրծքագեղձի քաղցկեղի լավագույն կանխարգելումը, վաղ ախտորոշումն է և շտապե´ք հերթագրվել։
ՀՀ Առողջապահության նախարարություն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52