Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

03.09.2024

Սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Քննարկվեցին Մարտունի համայնքի Ծովասար և Վարդենիկ բնակավայրերի մանկապարտեզների գույքի ձեռքբերման մրցույթների հայտարարման, դպրոցների բուժկետերի շենքային պայմանների բարելավման, սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու հետ կապված հարցեր։
Խոսվեց նաև արոտների և խոտհարքերի նպատակային օգտագործման, աղբահանության պայմանագրերի կնքման, 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, հանքօգտագործման ոլորտում օրինականության ապահովման հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցվող կամ հիմնանորոգվող հաստատությունների շենքերը համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու համար ձեռնարկել համապատսախն միջոցներ՝ դրանք ներկայացնելու ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրերում։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52