Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
01.09.2024
Սիրելի ուսանողներ, դասախոսներ, աշակերտներ և ուսուցիչներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում:
Համոզված եմ, որ պետության կողմից կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ամենօրյա շահագրգիռ աշխատանքի, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց կարևոր առաքելությունն իրականացնող մեր հարգարժան ուսուցիչների ու դասախոսների ջանքերի արդյունքում վաղվա հաջողություններն առավել քան իրական կլինեն:
Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից զարգացած երկրների շարքում:
Մաղթում եմ հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի։