Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում տեղադրվել է մոդուլային բուժակմանկաբարձական կառույց

29.08.2024

Օգոստոսի 28-ին Վարդենիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Սոթք բնակավայր, որտեղ տեղադրվել է նոր մոդուլային բուժակմանկաբարձական կառույց։
ԲՄԿ-ի մոդուլային կառույցը Սոթք բնակավայրին է տրամադրվել ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության արդյունքում։
Մարզպետը ծանոթացավ նոր կառույցի առկա պայմաններին և առաջարկեց Վարդենիս համայնքի ղեկավարին՝ սեղմ ժամկետում ԲՄԿ նոր կառույցը ապահովել բոլոր տեսակի ենթակառուցվածքներով, սահմանված կարգով լուծել հասցեավորման և օրինական գործունեություն իրականացնելուն ուղղված այն անհրաժեշտ հարցերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի այս աշնանը այն շահագործել։
Սոթքի մոդուլային ԲՄԿ-ի նոր կառույցն ունի 42 քմ տարածք, այն կսպասարկի 1475 քաղաքացու, որից 233-ը՝ 0-18 տարեկաններն են։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52