Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվեն «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ

29.08.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի հերթական նիստում որոշում է կայացվել ստեղծել «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ։
Որոշման արդյունքում կբարեկարգվեն տարածքները, կտեղադրվի տոմսային տնտեսություն, կգործի պահակակետ, անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն էքսկուրսավարի, գիտաշխատողի ծառայություններ:
Նշված տարածքների պահպանումն ու շահագործումն կիրականացվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:
Արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց տոմսերի վաճառքից ստացված եկամուտներից էլ կիրականացվի դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը։
ՀՀ կառավարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52