Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիս համայնքում

28.08.2024

Օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցում էին Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը և մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, վնասված բնակարանի վիճակի գնահատման, բուժման մեկնելու նպատակով ֆինանսական աջակցություն կամ ուղեգիր ստանալու, անձնական բնույթի այլ հարցերով։
Բարձրացված մի շարք հարցերի տեղում մարզպետի կողմից տրվեցին պարզաբանումներ, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02