Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքում
27.08.2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքում։
Նրանց ուղեկցում էին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Գեղարքունիքի մարզպետը և Գավառ համայնքի ղեկավարը շրջեցին մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքում, դիտարկեցին ավարտված աշխատանքները, համատեղ քննարկեցին մանկապարտեզի կահավորման, բացման ու շահագործման հետ կապված խնդիրները։
Գավառի թիվ 7 մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2022 թվականի աշնանից, ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրակակացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում և ավարտվել 2023 թվականի վերջին։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 180 միլիոն 575 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ են հաճախում 120 սան։
Մանկապարտեզը շարունակում է իր գործունեությունը նախորդ տարիների ընթացքում հիմնանորոգված մասնաշենքում, իսկ նոր մասնաշենքի հիմնանորոգման արդյունքում այն արդեն կունենա ևս 120 տեղ:
Ծրագրի իրականացման արդյունքում Հացառատ թաղամասում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից կօգտվեն բոլոր երեխաները։
Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել է նաև մանկապատեզի մասնաշենքում տեղավորված գրադարանը, որտեղ պահպանվում է շուրջ 12 հազար գրքային ֆոնդ։
Կարեն Սարգսյանը և Գուրգեն Մարտիրոսյանն այցելեցին նաև գրադարան, զրուցեցին գրադարանավարների հետ, դիտարկեցին ստեղծված աշխատանքային բարվոք ու ժամանակակից պայմանները։