Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում անցկացրեց Հայրավանք բնակավայրի գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատման շինհրապարակում

23.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Հայրավանք բնակավայրի գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատման շինհրապարակում։
Շինարարական աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Հայրավանքի գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 247 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Հայրավանքի գերեզմանոց տանող ճանապարհն ասֆալտապատել 475 գծամետր երկարությամբ՝ 2325քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի օգոստոսի սկզբից և այս պահի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02