Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին

23.08.2024

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին։
Մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի առողջապահական և կրթական համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, հաջողություններն ու ձեռքբերումները, առաջիկայում իրականացվելիք զարգացման ծրագրերը՝ շեշտելով, որ 2021 թվականից սկսած՝ մարզի բոլոր առողջապահական հաստատություններն աշխատում են եկամուտով, և որ արվում է հնարավորը՝ դրանք լիովին ինքնաբավ դարձնելու, ժամանակակից որակյալ բուժծառայությունները բնակչությանը մոտեցնելու առումով։
Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նշեց, որ իրենց կողմից Գեղարքունիքի մարզ կատարած այցը գործընկերության խորացման ու իրազեկվածության մակարդակի բարձրացման շրջանակներում է, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն խախտումները առողջապահական ու կրթական հաստատություններում, աշխատանքային օրենսդրության պահպանման ոլորտում։
Հանդիպման ավարտից հետո ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում հարցուպատասխանի ձևաչափով իրազեկման հանդիպում անցկացրեց Գեղարքունիքի մարզի առողջապահական, կրթական ու նախակրթական հաստատությունների տնօրենների հետ։
Տեսչական մարմնի ղեկավարը պատասխանեց տնօրենների կողմից հնչեցված բազմաբնույթ հարցերին և հույս հայտնեց, որ բարձրացված հիմնախնդիրները կկարգավորեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, նրա ենթակայությամբ գործող հաստատությունների հետ համագործակցված ու համատեղ աշխատանքով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52