Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

22.08.2024

Օգոստոսի 22-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց օգոստոսյան խորհրդակցություն, որը վարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդաժողովին մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը,ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի մեկնարկից առաջ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մյուս մասնակիցները շրջեցին թատրոնի դահլիճի նախասրահում բացված կրթական էքսպոյի տաղավարներով, ծանոթացան նախարարության կողմից տարբեր անվանակարգերում հայտարարված մրցույթներում հաղթած դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներին:
Բացելով խորհրդաժողովը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը ողջունեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ նոր ուսումնական տարին հանրակրթական հաստատությունները կդիմավորեն առանձնակի ոգևորությամբ, նոր մոտեցումներով ու պահանջներով՝ արդարացնելով կառավարության ու հանրության սպասելիքները։
Այնուհետ հանրակրթության ոլորտում նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարված փոփոխությունների, նոր դասագրքերի և ուսումնական պլանների, պարտադիր խմբակների, արտադպրոցական կրթության կարևորության, վերապատրաստումների և կարողությունների զարգացման, նախադպրոցական կրթության, կամավոր ատեստավորման, տարակարգերի տրամադրման, 2023-2024 թվականի ուստարվա ավարտական և միասնական քննության արդյունքների, կարևոր այլ հարցերի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական 10 դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքերը։
ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրեց նոր ներդրված հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղեցին բազմաբնույթ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02