Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը դիտարկում անցկացրեց Բերդկունք բնակավայրի մանկապարտեզի շինհրապարակում

22.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Բերդկունք բնակավայրի մանկապարտեզի նորակառույց շենքի շինհրապարակում։
Նրանց ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, արեց դիտողություններ ու առաջարկություններ, միաժամանակ իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակից։
Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Նորակառույց շենքը կլինի երկհարկանի՝ նկուղային հարկով, շուրջ 1100 քմ մակերեսով։ Այն կգործի 90 սանի համար՝ 3 խմբով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, և, ըստ պայմանագրով սահմանված ժամկետի, կավարտվեն 24 ամսվա ընթացքում։
Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղի վարչական տարածքում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։
2024 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:13:02