Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ծովազարդի շինհրապարակներում

21.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Ծովազարդ բնակավայրի Րաֆֆու և Գարեգին Նժդեհ փողոցներում, որոնք հիմնանորոգման ընթացքի մեջ են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Նրանց ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակի և պայմանագրով սահմանված ժամկետների շուրջ, ապա համայնքի ղեկավարի և բնակավայրի վարչական ղեկավարի մասնակցությամբ քննարկեց առաջիկայում Ծովազարդում նախատեսված ճանապարհաշինական հերթական ծրագրի իրականացման հետ կապված հարցեր։
Ծովազարդի Րաֆֆու փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 39 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Րաֆֆու փողոցի ասֆալտապատում՝ 623 գծամետր երկարությամբ և 2900 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսի վերջից և օգոստոսի 8-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Գարեգին Նժդեհ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 38 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Գարեգին Նժդեհ փողոցի ասֆալտապատում՝ 700 մետր երկարությամբ և 2530 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսի վերջին և արդեն մոտենում են ավարտին։
Իրականացվելու է նաև փողոցների կահավորում՝ գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52