Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են դասագրքերի բաշխման աշխատանքները

21.08.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2024 թվականի օգոստոսի 18-ից մեկնարկել է մարզի հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների՝ 2024-2025 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը։
Մարզի համար նախատեսված 110 անուն 187 008 կտոր դասագրքերից 40 անուն 69 418 կտորը նախատեսված է 1-4-րդ դասարանների համար, որոնց տպագրությունը իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ մնացած 70 անուն 117 590 կտոր դասագրքերը, որոնք նախատեսված են 5-12-րդ դասարանների համար, տպագրվել է "Դասագրքերի տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի" միջոցներով:
Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը՝ մարզի հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների աշակերտներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր դասագրքերով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52